Կապանում Հաղթանակի օրվան նվիրված «Արիության դաս» է անցկացվել
Քաղաքական
17:08 08/05/2026
Հայաստան

Կապանում Հաղթանակի օրվան նվիրված «Արիության դաս» է անցկացվել

Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի է ունեցել Հաղթանակի օրվան նվիրված «Արիության դաս»։ Այդ մասին հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հանրապետությունում գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Կապանում «Արիության դաս» է անցկացվել Բաղաբուրջի հուշահամալիրում գտնվող Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի մոտ», -ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառումը կազմակերպել է Սյունիքի մարզի Ռուսական տան համակարգող Լյուդմիլա Աղախանյանը։

Իր ելույթում նա նշեց, որ Կապանում գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի Հայրենական մեծ պատերազմի իր հերոսը։

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջապահ խմբի դիվանագետ Վլադիմիր Չերտկովը նշել է Հաղթանակի օրվա հատուկ նշանակությունը և ընդգծել պատերազմի վետերանների հերոսության հիշատակը պահպանելու կարևորությունը։

Միջոցառման ավարտին առաջապահ խմբի դիվանագետները և Գրիբոյեդովի անվան գրական ակումբի անդամները ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder