Ի՞նչ անել, երբ քննիչն առաջարկում է լսել Ձեր հեռախոսային խոսակցությունների գաղտնի ձայնագրությունները. Փաստաբանի խորհուրդը
Իրավունք
14:40 08/05/2026
Հայաստան

Ի՞նչ անել, երբ քննիչն առաջարկում է լսել Ձեր հեռախոսային խոսակցությունների գաղտնի ձայնագրությունները. Փաստաբանի խորհուրդը

Պետք չէ խուճապի մատնվել, պետք չէ արագ արդարանալ ու բացատրություններ տալ, եթե հարցաքննության ընթացքում մի քանի անմեղ հարցերից հետո քննիչն առաջարկում է լսել Ձեր հեռախոսային խոսակցությունների գաղտնի ձայնագրությունները։ Նման խորհուրդ է տալիս փաստաբան Հովհաննես Քոչարյանը։

«Հաղթահարեք երկուսն էլ, պահանջեք քննիչից գաղտնալսումը թույլատրող դատական ակտի պատճենը՝ այն բողոքարկելու նկատառումներով, հայտարարեք քննիչին, որ ցուցմունք տալու եք գրավոր՝ փաստաբանի հետ նախապես խորհրդակցելուց հետո։ Այս երկու նախադասությունը բավարար  է հարցաքննությունը դադարեցնելու համար»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder