Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում
Քաղաքական
10:55 08/05/2026
Հայաստան

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին։ Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։ 

«Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,

Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում