Իսրայելում հանտավիրուսի առաջին դեպքն է ախտորոշվել
Առողջություն
11:09 08/05/2026
Աշխարհ

Իսրայելում հանտավիրուսի առաջին դեպքն է ախտորոշվել

Իսրայելում հանտավիրուսի առաջին դեպքն է ախտորոշվել: Հիվանդի մոտ վիրուսն ախտորոշվել է Արևելյան Եվրոպա կատարած այցից հետո։  Այնուամենայնիվ, ի տարբերություն MV Hondius զբոսանավի վրա Հարավային Ամերիկայի Անդերի շտամի բռնկման, իսրայելցին վարակվել է վիրուսի եվրոպական շտամով։ Այս մասին հայտնում է «Երուսաղեմ Փոստ»-ը։

Հիվանդը, ենթադրաբար, վարակվել է մի քանի ամիս առաջ Արևելյան Եվրոպայում գտնվելու ընթացքում և բժշկական օգնության է դիմել հիվանդության հետ կապված ախտանիշներ ի հայտ գալուց հետո։ Հիվանդի, նրա բնակության վայրի և ախտորոշման բժշկական կենտրոնի մասին մանրամասները դեռևս չեն կարող հրապարակվել։

Ախտանիշների ի հայտ գալուց հետո հիվանդը հակամարմինների թեստ է անցել, որը ցույց է տվել հանտավիրուսի հետ շփում։ Այնուհետև անցկացվել է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստ՝ վիրուսի գենետիկական նյութը հայտնաբերելու համար, որը հաստատել է վարակը, ասվում է հաղորդագրության մեջ։

Հիվանդը, ըստ հաղորդագրության, կայուն վիճակում է եղել, ինտենսիվ թերապիայի կամ խիստ մեկուսացման կարիք չունի և գտնվում է բժշկական հսկողության տակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելում հանտավիրուսի առաջին դեպքն է ախտորոշվել