Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին. Բագրատ Սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի։ Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրության օրն է այսօր, միևնույն ժամանակ, մեր գողացված և կողոպտված ուրախության օրը: Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի»,-մայիսի 9-ի առիթվ իր խոսքում նշել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա գրել է.
«Խոնարհումս մեր լույս նահատակների առջև: Ինչպես միշտ ասել եմ՝ ես, մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու: Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք:
Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված:
Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության և հավատարմության:
Եվ այո՛, Հայոց Գալիք Հաղթանակն այլընտրանք չունի»։
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
09.05.2026