Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարող եմ պնդել՝ եթե այս իշխանությունը նորից ընտրվի, ապա հիբրիդային պատերազմը կշարունակվի․ Լարիսա Ալավերդյան
«Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է, որը եղել է ոգու հաղթանակ։ Մենք կարողացել ենք անել այն, ոչ թե այն պատճառով, որ եղել ենք ավելի ուժեղ, ավելի շատ, բացարձակապես ադպես չէ։ Ադրբեջանը տասնապատիկ ավելի ուժեղ էր՝ և՛ զինամթերքով, և՛ զինվորներով,էլ չեմ ասում, որ ամբողջ ռուսական, այն ժամանակ՝ սովետական, բանակը, հանդես էր գալիս իրենց կողմից, դրա համար էին իրենք անընդհատ խաբում, թե Ռուսաստանն օգնում էր հայերի։ Դա այդպես չի եղել,կարող եմ պնդել հակառակը , մենք ունենք փաստեր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով մայիսի 9-ի և Եռատոնը կրկին վերադարձնելու հնարավորության մասին։
Նա հիշեցրեց և շեշտեց՝ մենք կրկին կարող ենք հաղթել, որովհետև այն ժամանակ ոգին է հաղթել։
Անդրադառնալով գործող իշխանության այն հայտարարություններին, թե «Ղարաբաղի շարժումն է սխալ», «Ղարաբաղի ազատագրումն է սխալ» և այլն, Ալավերդյանը հույս հայտնեց, որ նրանք անցողիկ են և այս համատեքստում հանրությանը կոչ արեց՝ երբեք չմտածել, որ ընդմիշտ կորցրել ենք Արցախը։
«Ամեն անգամ մենք պետք է հիշենք, որ ազգեր կան, որոնք մեզ նման ունեցել են և՛ վերելքներ, և՛ անկումներ, բայց այն ազգն է արժանի շարունակելությանը, որը կարողանում է ընկնելուց հետո ոտքի կանգնել։ Ես համոզված եմ, որ դա մենք ենք»,- հավելեց Ալավերդյանը։
ՄԻ առաջին պաշտպանը համոզված է, որ դեռ կկերտենք նոր հերոսներ։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այս իշխանությունների հայտարարություններում վտանգներ տեսնում է, Ալավերդյանը պատասխանեց․
«2018 թ․-ից այս իշխանությունների գործողություններում կան հստակ, ծանրագույն հանցագործությունների հատկանիշներ, ես համոզված եմ, որ ուշ թե շուտ մենք անպայման նրանք պետք է պատասխան տան՝ իրենց բոլոր գործողությունների և այս հայտարարությունների համար։ Բացի այդ, ես ուզում եմ, որ բոլոը զգոն լինեն, քանի որ ցանկացած այդպիսի հայտարարություններից հետո գալիս են ավելի սարսափելի գործողություններ։Շտապողականությունը, որը ցուցաբերում է այդ իշխանությունը, հուշում է՝ իրենք համոզված չեն, որ կվերընտրվեն։ Պատահական չէ, որ շտապեցնում են և ուզում են, այդ ընտրությունների հետ միասին,Սահմանադրության հանրաքվեն անցկացնել։Ես կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել՝ մենք ընտրում ենք այսօր ոչ միայն իշխանություն, մենք անում ենք քաղաքակրթական ընտրություն։ Սա առաջին անգամ չէ, երբ հայերը հայտնվում են քաղաքակրթությունների բախման առաջին շարքում։
Կցանկանայի մենք այդ ժամանակահատվածը անցնենք արժանապատվորեն՝ հիշելով մեր բոլոր զոհված հերոսների հիշատակը, կարողանանք մեր մեջ ուժ գտնենք և չհանձնվենք այդ անգրագետ , որևէ արժեք չներկայացնող հայտարարություններին»։
Ինչ վեաբերում է Փաշինյանի բերած «խաղաղությանը»,որի մասին խոսում է քարոզարշավի ընթացքում, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Փաշինյանի հետ պետք է կապել միայն պատերազմներ և հազարավոր զոհեր։
«Եթե նորից ընտրվեն այս իշխանությունները, ապա կշարունակվի հիբրիդային պատերազմը։ Ինչ է՝ 2020 կամ 23 թ․-ից հետո ավարտե՞լ է պատերազմը,ո՛չ։ Ադրբեջանն ու Թուրքիան և իրեն «ոգևորող» Եվրոպան, որը չի արտահայտում եվրոպական ժողովրդի արժեքներն ու կարծիքը, շարունակում են հիբրիդային պատերազմը։ Համոզմունքս ու կոչս բոլորին՝ մի՛ տրվեք այդ էժանագին հայտարարություններին, հակառակը, երբ կարողանանք հեռացնենք այս իշխանություններին, վերջ ենք տալու այդ պատերազմին Հայաստանի դեմ, որը վարում է Թուրքիան ու Ադրբեջանը և իրեն միացած ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները»,- եզրափակեց Panorama.am-ի զրուցակիցը։