Մայկաները վերցրել ենք այստեղի գրասենյակից, շալվարներն էլ կվերցնենք Արտաշատի գրասենյակից. «Ուժեղ Հայաստան»-ի անդամները մեկնում են Սյունիք
Քաղաքական
13:06 09/05/2026
Հայաստան

Մայկաները վերցրել ենք այստեղի գրասենյակից, շալվարներն էլ կվերցնենք Արտաշատի գրասենյակից. «Ուժեղ Հայաստան»-ի անդամները մեկնում են Սյունիք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները նախընտրական քարոզչության շրջանակում մեկնում են Սյունիք՝ առաջինը կանգ կառնեն Սիսիանում։ Մինչ այդ նրանք նախատեսում են կանգ առնել Արարատի մարզի Տափերական գյուղում։

«Ո՞նց են մեր պլանները, պարոն Ղազարյան»,-Էդգար Ղազարյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ի պատասխան, Ղազարյանն ասաց, քարոզչական հանդիպումներ ունեն Սիսիանում, Գորիսում, Կապանում, վերադարձին հանդիպումներ կունենան իր ծննդավայր Վայքում, Եղեգնաձորում։

«Իսկ ի՞նչ պլաններ ունենք ճանապարհին, ի՞նչ ենք անում»,-հարցրեց Նարեկ Կարապետյանը։

«Դե մայկաները վերցրել ենք այստեղի գրասենյակից, շալվարներն էլ կվերցնենք Արտաշատի գրասենյակից»,-ասաց Ղազարյանը՝ ծաղրելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ռարածած ձայնագրությունները, որոնց համաձայն, իբր մարդկանց տաբատներ են բաժանվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder