Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախցիները շատ լավ գիտեն՝ որ քաղաքական ուժին չպետք է ընտրեն. Շահրամանյան
«Արցախցիներին պետք չի ուղղորդել, թե որ քաղաքական ուժին պետք է ընտրեն, իրենք շատ լավ գիտեն՝ որ քաղաքական ուժին չպետք է ընտրեն»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը:
Նա նաև դիմեց Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր առաջիկա ընտրություններում կիրականացնեն իրենց ընտրությունը՝ ընտրեն այն քաղաքական ուժին, որի հետ կշարունակեն ճանապարհը. «Դրանից է կախված, թե Արցախյան շարժումը կշարունակվի, չի շարունակվի։ Այդպիսի հարց դրված է գործող իշխանության կողմից։
Այդ ընտրություններում, կարծում եմ, կունենանք հստակություն»։
Շահրամանյանը նշեց, որ ունի քաղաքական դիրքորոշում, բայց ճիշտ չի համարում հայտնել այն:
Մանրամասները՝ տեսանյութում։