Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ ամենայնի, Տիխանովսկայան այսօր «պահանջարկ» ունի միայն Հայաստանում. Քաղաքական վերլուծաբան
«Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի ընթացքում Երեւան էր ժամանել նաեւ Սվետլանա Տիխանովսկայան: Գիտեք, թե ով է Տիխանովսկայան, որը համարվում է բելառուսական ընդդիմության առաջնորդ: Հանգամանքների, այլ ոչ թե առաջնորդության բերումով է այդպես համարվում»,-նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա մանրամասնում է՝և ահա, Տիխանովսկայան ժամանել էր Երեւան, գուցե մինչեւ հիմա այստեղ է, չգիտեմ: Անգամ Հանրային հեռուստաընկերությունը հարցազույց է վերցրել նրանից: Ըստ ամենայնի, Տիխանովսկայան այսօր «պահանջարկ» ունի միայն Հայաստանում, եթե դատենք նաեւ այն հանգամանքից, որ նրան անգամ ինչ որ ներքաղաքական նախընտրական պրոցեսների են հրավիրել:
«Տիխանովսկայայի «դարաշրջանն» ավարտվեց 2025 թվականի հունիսին, երբ ամերիկա-բելառուսական քննարկումների ու համաձայնությունների արդյունքում Լուկաշենկոն ազատ արձակեց քաղկալանավորների, այդ թվում նաեւ Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյ Տիխանովսկուն, որը տեղափոխվեց Եվրոպա: Ի դեպ, կարճ ժամանակ անց նա սկսեց Եվրոպայում գտնվող բելառուսներին դժգոհել, որ բավարար չեն ֆինանսավորում իրենց գործունեությունը:
Ակնառու է, որ Տիխանովսկի ամուսինները ըստ էության «դուրս են գրվել» արեւմտյան քաղաքական օրակարգից, ինչն էլ եղել է թերեւս սերգեյ Տիխանովսկուն ազատելու պայմաններից մեկը:
Եվ հիմա Տիխանովսկայան փաստորեն «պահանջարկ» ունի ըստ էության միայն Հայաստանում: Եվ հասկանալի է, թե ինչու: Իշխանության համար այն իհարկե այսպես ասած «հակաբելառուսական քարոզչական» հնարքի մի տարր է, որ փորում են վաճառել էլեկտորատի վրա, իսկ որոշ մերձիշխանական ուժերի համար Տիխանովսկայան այսպես ասած «արեւմտյան երդման» նման մի բան է, որ դարձյալ՝ փորձ է արվում իրացնել էլեկտորատի վրա»,-նշում է Բադալյանը։