Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից: Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել:
Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի, դպրոցների աշխատակիցներ են եղել հանդիպումներին, իսկ Տեղ համայնքում առհասարակ` ամենախայտառակ պատկերն է գրանցվել: Չնայած համայնքապետ Ղուլունցը և նրա քեռի` Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ամեն ինչ արել են, որ գյուղացիներին բերեն գյուղամեջ` Փաշինյանի հետ հանդիպման, բայց չի ստացվել։
Այդ փաստը գազազեցրել է Նիկոլ Փաշինյանին, նա ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջև ելույթ ունենալ ու հեռանալ:
Ի դեպ, Դավիթ Ղուլունցն ամբողջ գյուղում ազատ պատ չի թողել` բոլորը պաստառապատել է ՔՊ պլակատներով, բայց, միևնույն է` վիճակը դրանից չի փոխվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում