Կորցրած տոները. Հուսանք՝ մի քանի տարի անց Փաշինյանը չի հայտարարի, Կապանը դժգույն, դժբախտ քաղաք էր
Քաղաքական
09:02 09/05/2026
Հայաստան

Կորցրած տոները. Հուսանք՝ մի քանի տարի անց Փաշինյանը չի հայտարարի, Կապանը դժգույն, դժբախտ քաղաք էր

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 

Տարիներ շարունակ Հայաստանում ու Արցախում այս օրն անցկացվում էին տոնական միջոցառումներ՝ նախ հարգանքի տուրք մատուցելու  հաղթանակում իրեց ներդրումն ունեցած հերոսների հիշատակին, ապա հիշեցնելու, որ հաղթող ազգ ենք․ հիմա միջոցառումներ սահմանփակվում են միայն մի բուռ դարձած Հայաստանի տարածքում՝ Եռաբլուր այցելությամբ ու Հաղթանակի զբոսայգում անցկացվող միջոցառումներով։ Չկա Շուշին, չկա Արցաը, չկա Արցախի ՊԲ-ն։

Բնականաբար, պետական մակարդակով որևէ միջոցառում նախատեսված չէ, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Կապանում հոյակապ եղանակին հոյակապ տրամադրությամբ հոյակապ մատուցված հոյակապ սուրճ է վայելում։ Հուսանք՝ մի քանի տարի անց չի հայտարարի, Կապանը դժգույն, դժբախտ քաղաք էր։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder