Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ-ռուսական հարաբերություններում հարցեր, խնդիրներ կան, առկա վիճակը ճգնաժամ չէի անվանի. ԱԳ փոխնախարար
«Ես նշեցի այսօրվա խորհուրդը, ավելացնելու բան չունեմ»,-ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով «հա՞շտ եք, որ այսօր Եռատոն չի նշվում» հարցին։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին, ապա ԱԳ նախարարի տեղակալն ասաց, դրանք ունեն երկար պատմություն, ներկա դրությամբ որոշ խնդիրներ, հարցեր կան, որոնք քննարկում են ռուս գործընկերների հետ։
«Ես դա չէի անվանի ճգնաժամ։ Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, որ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, մենք փորձում ենք երկխոսության միջոցով գասցեագրել այդ բոլոր հարցերը»,-ասաց նա։
Ի՞նչ կոշտ զրույց է եղել ՌԴ ԱԳՆ կանչված Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Հիշեցնենք, որ այդ մասին գրել էին ռուսական ԶԼՄ-ները։
«Դա նրանց գնահատականն է, դեսպանը կանչվել է, փոխանցել են հայտագիր, եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Հայտագիրը կապված էր Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի հետ։ Այս պահի դրությամբ մենք նորմալ կոնտակտի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ»,-ասաց Մնացական Սաֆարյանը՝ ձեռնպահ մնալով հայտագրի բովանդակության հրապարակայնացումից։