Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է. ՄԻՊ
Իրավունք
15:17 09/05/2026
Հայաստան

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է. ՄԻՊ

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է և հարցը պետք է համակարգային եղանակով շուտափույթ հասցեավորվի: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս խնդրի շարունակական առկայությունը չի կարելի պայմանավորել նրանով, որ որոշումները կայացվում են անհատական գործերով: Այդպիսի տրամաբանությունն ավելի շատ նմանվում է «կոլեկտիվ անպատասխանատվության»:

Կալանքի ինստիտուտին առնչվող խնդիրները պետք է հաղթահարել համակարգային լուծումներ գտնելու համատեքստում»,- նշել է Մանաասյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է. ՄԻՊ