Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ ռեմոնտ, ի՞նչ ասֆալտ, Անգեղակոթում, Բռնակոթում, որտեղ երեկ շրջում էր Փաշինյանը, համատարած աղքատություն է. Նարեկ Կարապետյան
«Մեր ամենամեծ սխալը երևի այն էր, որ իրենց վստահեցինք մեր երկրի անվտանգությունը, մեր սխալը պետք է օր առաջ ուղղել։ Չի կարելի ներել այդքան սխալներ, եթե դրանք արժեք ունեն։ Իսկ արժեքը հազարավոր զոհերն են»,-«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով քարոզարշավի առաջին օրվա արդյունքներին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ Անգեղակոթում արած այն հայտարարությանը, թե իրենից առաջ Բրեժնևն էր ասֆալտապատում իրականացրել, Ն. Կարապետյանն արձագանքեց՝ Սիսիանի շրջանը, այդ թվում Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերը, որտեղ երեկ գտնվումէր Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ամենամեծ գործազրկությունն ունի, աղքատություն է համատարած։
«Երբ մենք գնացել էինք այնտեղ, աղքատություն էր մասսայական, անգամ անասնապահությամբ են մարդիկ դադարել զբաղբել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ ռեմոնտ, ի՞նչ ասֆալտ։ Մենք պետք է մարդկանց աշխատանքով ապահովենք»,-ասաց Ն. Կարապետյանն ու ավելացրեց, որ այսօր լինելու են Սիսիանում, ներկայացնելու են իրենց զարգացման ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։