Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. Միքայելյան
«Թույլ իշխանությունն ի զորու չէ այլևս լուծելու բոլոր խնդիրներն ու առաջարկելու լուծումներ»,- Սիսիանում հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Նա նշեց, որ իշխանությունները տարիներ շարունակ խոսեցին խաղաղությունից, բայց մարդիկ ավելի անվտանգ չապրեցին, նրանք բերեցին 3 պատերազմ։
«Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, քանի որ խաղաղությունը միայն բառերով ասելով չէ, սրտիկ անելով չէ։ Խաղաղությունը լինում է ուժեղ պետությամբ և երաշխավորված, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ բանակով, ուժեղ ղեկավարությամբ ու այդ խաղաղությունը միայն մենք կարող ենք բերել։ Սիսիանցիներ ջան, հիշեք, հենց դրա համար էլ այս իշխանությունները իրենց ղեկավարով վախենում են Սամվել Կարապետյանից, նրա ուժից, նրա հեղինակությունից, մի մարդուց, ով ապացուցել է, որ կարող է ստեղծել, կառուցել, վերցնել ու ստանձնել պատասխանատվությունը»,- ասաց Միքայելյանը։