Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե, ցավոք, դառնություն. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
15:50 09/05/2026
Հայաստան

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե, ցավոք, դառնություն. Ռոբերտ Քոչարյան

«Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։ Դրանք կերտվեցին մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով»,- գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ 

Նա նշել է, որ այս օրն իր մեջ ունի թե’ բերկրանք, թե’, ցավոք, դառնություն։

«Սակայն հենց դրանք այն զգացումներն ու դասերն են, որ շատ մոտ ապագայում մեզ ուժ են տալու՝ կատարել խաղաղ և ստեղծագործ աշխատանքի նոր սխրանքներ։

Այդ հիշողությամբ և ապագայի հանդեպ վստահահությամբ ենք հզորացնելու մեր հայրենիքը, ուղղելու հայի մեջքը, ապահովելու իրական և արժանապատիվ խաղաղություն։

Հավերժ փա՜ռք մեր հերոսներին

Շնորհավոր Մայիսի 9»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե, ցավոք, դառնություն. Ռոբերտ Քոչարյան