Հայաստանում դեռևս կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ. Բայրամովը միացավ Փաշինյանի ընտրարշավին
Քաղաքական
11:58 10/05/2026
Հայաստան

Հայաստանում դեռևս կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ. Բայրամովը միացավ Փաշինյանի ընտրարշավին

Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել։

Այդ մասին ադրբեջանցիլրագրողներին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայաստանը գտնվում է կարևոր քաղաքական գործընթացի շեմին։ Մենք գիտենք, որ շուտով Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Այս ընտրությունների արդյունքը կորոշի Հայաստանի ապագան և երկրի անցումը զարգացման հաջորդ փուլ։ Ընթանում է լարված պայքար, և տարբեր խմբեր օգտագործում են տարբեր գործիքներ դրան հասնելու համար։

Ցավոք, Հայաստանում, հայկական քաղաքական շրջանակներում, դեռևս կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական​մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ, և նրանք հենց այս գիծն են ցուցադրում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ բացահայտ մեղադրանքներ հնչեցնելով։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ սա չի կարող որևէ դրական արդյունքի հանգեցնել Հայաստանի համար։ Մենք հավատում ենք, որ հայ ընտրողները ճիշտ կգնահատեն սա և կկատարեն իրենց ընտրությունը։ Ադրբեջանի կառավարությունը միշտ ուշադիր հետևում է այս գործընթացներին։ Տարբեր խմբերի հայտարարությունները գնահատելիս մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք, առաջին հերթին, Ադրբեջանի ազգային շահերի, այն բանի վրա, որ Ադրբեջանը ուժեղ և հզոր պետություն է և միշտ առաջ է շարժվում որպես տարածաշրջանի առաջատար։ Վստահ եմ, որ այդպես էլ կլինի», -ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder