էլ չեն ասելու «Բրազիլիա» , ասելու են «Աբովյան», «Կոտայք», «Հայաստան». Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
20:40 10/05/2026
Հայաստան

էլ չեն ասելու «Բրազիլիա» , ասելու են «Աբովյան», «Կոտայք», «Հայաստան». Գագիկ Ծառուկյան

«Ես կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը՝ ի ցույց աշխարհի, ազգային վերածննդի, ներքին համերաշխության նշան, որ մենք ողջ աշխարհի հայությամբ միասնական լինենք, մի կողմ դնենք ներքին թշնամանքն ու ատելությունը, համախմբված լինենք»,- Աբովյանում նախընտրական հանդիպմանը ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով, եթե  միավորվենք՝ բոլոր խնդիրները կարող ենք լուծել։

Ծառուկյանն ասաց, թե արձանը դեռ չբացված Աբովյանում և նրա շրջակայքում հողերը տասնապատիկ թանկացել են ու թանկանալու են։

«Մեր Աբովյանը ավելի մեծ ճանաչում է ունենալու աշխարհի մակարդակով։ Էլ չեն ասելու «Բրազիլիա», ասելու են «Աբովյան», «Կոտայք», «Հայաստան», ամենահզոր, կարող Քրիստոսի արձանը»,- ասաց Ծառուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder