Իրանը խոստացել է պատասխանել Հորմուզում բրիտանական և ֆրանսիական նավերի հայտնվելուն
Քաղաքական
22:01 10/05/2026
Աշխարհ

Իրանը խոստացել է պատասխանել Հորմուզում բրիտանական և ֆրանսիական նավերի հայտնվելուն

Բրիտանական և ֆրանսիական նավերի ներկայությունը Հորմուզի նեղուցում կհանդիպի Իրանի զինված ուժերի վճռական և անհապաղ արձագանքի; Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ «Շառլ դը Գոլ» ավիակիրը ուղևորվում է դեպի Կարմիր ծով և Ադենի ծոց՝ Փարիզի և Լոնդոնի ջանքերի շրջանակներում՝ կազմակերպելու Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու ապագա առաքելությունը։

«Ֆրանսիական և բրիտանական նավերի, ինչպես նաև ցանկացած այլ պետության նավերի ներկայությունը Հորմուզի նեղուցում կհանդիպի Իրանի զինված ուժերի վճռական և անհապաղ արձագանքի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Ղարիբ-Աբադին X սոցիալական ցանցի իր էջում։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին հրադադարի մասին։ Հաջորդած բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք՝ առանց ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարության, սակայն Միացյալ Նահանգները սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder