Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում, քցում են ու օգտագործում.Դանիելյան
Քաղաքական
13:12 10/05/2026
Հայաստան

Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում, քցում են ու օգտագործում.Դանիելյան

«Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից և դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ շարունակելով.

«Մի կողմ դնենք ստամոքսա-տնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)։

Ովքեր են լրացնելու աշխարաքաղաքական առումով «դատարկված» տարածաշրջանը։ Դա պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ ունենալ, ուղղակի պետք է հիշել, թե ինչ է եղել մինչև ռուսների գալը։

16-րդ դարից սկսած Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս տարածքը եղել է Օսմանյան կայսրության և Պարսկաստսնի մրցակցության վայր, և հիմնական պատերազմներն ընթանում էին Երևանի բերդի համար, որը հենց դրա համար էր կառուցվել։

Այդ պատերազմներում հիմնական զոհերն ու տեղահանությունների մատերիալը հայերն էին։

Սա է նորից կրկնվելու, իսկ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում, քցում են ու օգտագործում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում, քցում են ու օգտագործում.Դանիելյան