ՔՊ-ն եկավ հեծանիվով, դուրս եկավ «Ռենջ Ռովերով». Նարեկ Կարապետյանը ԶՊՄԿ-ի մասին
Քաղաքական
22:27 10/05/2026
Հայաստան

ՔՊ-ն եկավ հեծանիվով, դուրս եկավ «Ռենջ Ռովերով». Նարեկ Կարապետյանը ԶՊՄԿ-ի մասին

«Այս աշխարհում մի օրենք կա, եթե դու մեկին մի բան ես ասում,  այն քեզ հետ է գալիս»,-Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը, Կապանում ելույթ ունենալիս, օգտագործել էր Սամվել Կարապետյանի՝ լեզվի սայթաքումով արտասանած բառը և նույն ելույթի ժամանակ ինքը՝ Փաշինյանը չի կարողացել արտաբերել «պղնձամոլիբդենային» բառը։

«Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամը հիշեցրեց, որ Փաշինյանը ՀՀԿ-ին քննադատում էր ուսուցիչներին հանրահավաքի կանչելու համար, իսկ այսօր ուր գնում է իր հանրահավաքներին ստիպողաբար ուսուցիչներ են հրավիրում։

« Ինչը ինքը ասել է, նույնն իր գլխին է եկել, ինչ ինքը քննադատել է նույնը ինքն է արել»,-ասաց Նարեկ Կարապետյանը և շարունակեց.

«Երիտասարդ թիմով , ուժեղ առաջնորդ է գալիս, ով առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ֆինանսական որևէ կարիք չունի։ Առաջին անգամ առաջնորդ է գալիս Հայաստանում, ով արդեն ունևոր է ոչ թե ՔՊ-ի նման՝ եկավ հեծանիվով, դուրս եկավ «Ռենջ Ռովերով»։ Ասում են պետականացրել ենք կոմբինատը, պետականացրե՞լ եք, թե՞ ՔՊ-ացրել»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն եկավ հեծանիվով, դուրս եկավ «Ռենջ Ռովերով». Նարեկ Կարապետյանը ԶՊՄԿ-ի մասին