Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրելի թոշակառուներ, մի խաբվեք ձեզ խոստացած 10 000-ական դրամ փաստացի ընտրակաշառքով․ Ղազարյան
«Պետք է այստեղից վռնդել ընդամենը մի փոքրիկ խմբակ, երբ այդ խմբակին կվնդրենք, այստեղ կունենանք 100 000-ավոր, միլիոնավոր հյուրեր ամբողջ աշխարհից»,- Վայոց ձորի մարզում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ ասաց դաշինքին միացած քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա՝ այն ծրագրերը, որոնք միտված են գյուղատնտեսության զարգացմանը, հիմնական շահառուն լինելու է Վայոց Ձորը։ Դիմելով նաև թոշակառուներին, Ղազարյանն ասաց․ «Սիրելի թոշակառուներ, մի խաբվեք ձեզ խոստացած 10 000-ական դրամ փաստացի ընտրակաշառքով։Սամվել Կարապետյանի ծրագրերով երաշխավորվում է ծայրահեղ աղքատության ոչնչացում՝ ոչ թե 10 000, այլ 150 000 դրամ փոխհատուցումներ ծայրահեղ աղքատ ընտանիքներին, թոշակների բարձրացում, ուսուցիչների բարձր վարձատրություն, բուժաշխատողների վարձատրություն։ Այս ամենը մեր երկրում հնարավոր է, բայց հնարավոր է միայն մեկ մարդու առաջնորդությամբ, որի անունն է Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետ՝ Սամվել Կարապետյան»։
Նա կոչ արեց Վայոց ձորի մարզի բնակիչներին գնալ ընտրատեղամաս և քվեարկել 3-րդ համարի օգտին։
«Քվեարկելով 3-րդ համարի քվեաթերթիկի օգտին՝ Վայոց ձորն Ազգային ժողովում ունենալու է իրեն նվիրված ծառայող։ Հունիսի 7-ին, գնալով ընտրատեղամաս, վերցնում ենք 3-րդ համարի քվեաթերթիկը, այն խնամքով ծալում, դնում ծրարի մեջ և գցում քվեատուփի մեջ»,- ասաց նա։