Տո հողաթափիկ էլ շպրտի, կհասնի. Նարեկ Կարապետյանը՝ Իրանի ու ԹՐԻՓՓ-ի հեռավարության մասին
Քաղաքական
11:43 11/05/2026
Հայաստան

Տո հողաթափիկ էլ շպրտի, կհասնի. Նարեկ Կարապետյանը՝ Իրանի ու ԹՐԻՓՓ-ի հեռավարության մասին

Թրամփի ուղու համար նախատեսված հատվածից քիչ առաջ ուղիղ եթերով «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը որոշ մանրմասներ է ներկայացրել՝ ցույց տալով, որ ուղու և հարևան Իրանի միջև ընկած հեռավորությունն ընդամնեը մի քանի տասնյակ մետր է։

«Դուք պատկերացրեք, որ ամերիկյան բեռները կլինեն այստեղ (ցույց է տալիս ԹՐԻՓ-ի հատվածը), իսկ իրանական զինված ուժերը՝ այստեղ (ցույց է տալիս Իրանի սահմանը)։ Վերջին ամիսներին մենք տեսանք, որ իրանական զինված ուժերը հարվածներ հասցրեցին ամերիկյան ռազմաբազաներին Իրաքում, Դուբայում, Աբու Դաբիում, Քաթարում։ Ի՞նչ կլինի ապագայում, եթե նրանց հարաբերությունները սրվեն ու այստեղ լինի միայն ամերիկյան ընկերություն»,-հարց հնչեցրեց Կարապետյանը։

Նրա ներկայացմամբ, Իրանն ամենայն հավանականությամբ կհարվածի ամերիկյան բեռներին, բայց այս անգամ հեռահար հրթիռների կարիք չի զգացվի։

«Այ մարդ, 30-40 մետր է, ինքնաձիգով կհարվածի, տո հողաթափիկ էլ շպրտի, կհասնի։ Դրա համար մենք ասում ենք՝ պետք է երաշխավորված խաղաղություն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder