Համաձայն չեմ նաև «Ապահարզան» ձևակերպման հետ...Իմ հարգանքների հավաստիքը և՛ ՌԴ նախագահին, և՛ ՌԴ-ին. Փաշինյան
Քաղաքական
15:36 11/05/2026
Տարածաշրջան

Համաձայն չեմ նաև «Ապահարզան» ձևակերպման հետ...Իմ հարգանքների հավաստիքը և՛ ՌԴ նախագահին, և՛ ՌԴ-ին. Փաշինյան

«Ռուսաստանի նախագահի հետ մենք աշխատանքային քննարկումներ ունեցել ենք և ես ասել եմ, որ մինչև էն պահը, երբ ընտրույթուն կատարելու անհրաժեշտություն չի լինի՝ դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնի»,-պատասխանելով «ապահարզանի» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի հայտարարաության մասին հարցին՝ քարոզարշավի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Ես համաձայն չեմ նաև «Ապահարզան» ձևակերպման հետ։ ԱԺ-ում էլ եմ առիթ ունեցել ասելու, մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ»։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ և Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է՝ ինչպես մյուս անդամները և լիարժեք մասնակցում է բոլոր որոշումների կայացմանը։

«Հանրաքվե կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը կլինի, իմ գնահատական այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը չկա։ Մենք շատ հարգանքով ենք վերաբերում ԵԱՏՄ մեր գործընկերներին , ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը»,-հայտարարեց Փաշինյանը և, նշելով, որ իր այդ քաղաքականությունը հրապարակային է և դրա տակ որևէ դավադրություն թաքնված չկա,-հավելեց.

«Մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, որի առանցքային սկզբունքներից մեկը հարգանքի և փոխադարձ շահերի ճանաչման վրա հմնված մեր  հարաբերություններն են։ Մեն չենք ունեցել, չունենք և չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին։ Մենք շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ-ի պետական շահերով, շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում։ Ընդ որում, ես ուզում եմ ասել, որ այն քաղաքական ճաշակի հարց չէ, այն օբյեկտիվ իրականությունից բխող պրոցես է»։

Փաշինյանը հայտարարեց, որ դրական է գնահատում հարաբերությունների տրասֆորմացիան, բայց հասկանում է, որ հարցեր և դիսկոնֆորտ, պարզաբանման նրբություններ կան, բայց համոզմունք ունի, որ այդ հարցերի շուրջ պետք է աշխատեն «հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու»։

Նա վստահեցրեց, որ Վլադիմիր Պուտինի հետ նման աշխատանքային հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա։

«Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք, շատ հանգիստ, հարգալից բարեկամանակ մթնոլորտում և միջավայրում, փաստարկների և փաստերի վրա հիմնվելով և ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ։ Իմ հարգանքների հավաստիքը և՛ ՌԴ նախագահին, և՛ ՌԴ-ին»,- ասաց Փաշինյանը։

 Նա նաև նշեց, որ Հայաստանը շարունակելու է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել և ԵՄ անդամակցության գործընթաց  սկեսելու մասին օրենքով են շարժվելու՝ ժողվորդավարական բարեփոխումները խորացնելու ճանապարգհով գնալով։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Մայիսի 9-ի միջոցառումների շրջանակում տված ճեպազրույցում ասել էր. «Եվ, իմ կարծիքով, Հայաստանի ժողովրդի և  նաև մեր հանդեպ՝ որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ, ճիշտ կլինի որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել։ Օրինակ՝ անցկացնել հանրաքվե։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնելը և Հայաստանի քաղաքացիներին հարցնելը, թե ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան նաև մենք կանեինք համապատասխան հետևություններ և կգնայինք փափուկ, ինտելեգենտ և փոխշահավետ «ամուսնալուծության» ճանապարհով»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder