Ինչպե՞ս քվեարկել, եթե ընտրության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում
Քաղաքական
12:44 11/05/2026
Հայաստան

Ինչպե՞ս քվեարկել, եթե ընտրության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում

Եթե քվեարկության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում, այլ լինելու եք այլ համայնքում, ապա կարող եք մինչ մայիսի 26-ի ժամը 14։00-ն դիմում ուղարկել լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Տեղեկացնում են ԿԸՀ-ից։

«Այդ դիմումները պետք չէ ԿԸՀ-ին ուղարկել, քանի որ մենք չենք կարող սահմանված կարգով այդ դիմումներին ընթացք տալ։

Հերթական անգամ հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակները վարում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Պետք է դիմումի այս ձևը լրացնել և ուղարկել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Դիմումը կարող եք լրացնել ինչպես թղթային, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով (E-request.am հարթակի միջոցով)»,-գրում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder