Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տույժ-տուգանքների մասով պետք է ներում շնորհվի. Գագիկ Ծառուկյանը Հրազդանում է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում է։ Բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց՝ ինչ խոստանում է, դրանից ավել անելու են, փոփոխություններն շուտով տեսանելի են լինելու։ Նրա խոսքով, դրա համար ցանկությունը, կապերը, հնարավորություններն ու մասնագետները կան, օգտագործելու են նաև Սփյուռքի ներուժը։
«Բոլորի հետ պետք է կապ լինի, մենք ամեն հնարավորություն պետք է օգտագործեն մեր երկրի զարգացման համար։ Այսօր այս օրին ենք, ոչ ճիշտ նշանակումների պատճառով։ Մարդը 50 տարի ոչ մի բան չի արել, քարը քարին չի դրել, 100 ռուբլի չի վաստակել, միանգամից նախարար է դարձել; Կամ մտնում են, ասում են, դիմում գրի, գնա, այ ցավդ տանեմ, հանձնարարական տուր, տեսնեք՝ կարամ անեմ»,-նշեց Ծառուկյանը։
Այստեղ էլ ԲՀԿ առաջնորդը ներկայացրեց, թե ինչ ծրագրեր է կյանքի կոչելու, եթե իր ղեկավարած ուժը հաղթի ընտրություններում՝ տույժ-տուգանքների, վարկերի ներում է իրականացնելու, կրթությունը, բժշկական ծառայությունները լինելու են անվճար։
«Տնտեսական ճգնաժամ է եղել, համավարակ, պատերազմ, պետք է ներում շնորհվի մարդկանց; Պետական պարտքը 15 մլրդ է, դուք տեղյա՞կ եք, որտեղի՞ց տեղյակ լինեք։ Ժողովուրդը ճահիճի մեջ է, խեղդվում է, թող մի որոշմամբ ներում շնորհեն։ Պետք է մարդկանց դրության մեջ մտնել»,-ասաց Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։