Սիրելի թոշակառուներ, մի խաբվեք ձեզ խոստացած 10 000-ական դրամ փաստացի ընտրակաշառքով․ Ղազարյան
Քաղաքական
20:37 11/05/2026
Հայաստան

Սիրելի թոշակառուներ, մի խաբվեք ձեզ խոստացած 10 000-ական դրամ փաստացի ընտրակաշառքով․ Ղազարյան

«Պետք է այստեղից վռնդել ընդամենը մի փոքրիկ խմբակ, երբ այդ խմբակին կվնդրենք, այստեղ կունենանք 100 000-ավոր, միլիոնավոր հյուրեր ամբողջ աշխարհից»,- Վայոց ձորի մարզում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ ասաց դաշինքին միացած քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Ըստ նրա՝ այն ծրագրերը, որոնք միտված են գյուղատնտեսության զարգացմանը, հիմնական շահառուն լինելու է Վայոց Ձորը։ Դիմելով նաև թոշակառուներին, Ղազարյանն ասաց․ «Սիրելի թոշակառուներ, մի խաբվեք ձեզ խոստացած 10 000-ական դրամ փաստացի ընտրակաշառքով։Սամվել Կարապետյանի ծրագրերով երաշխավորվում է ծայրահեղ աղքատության ոչնչացում՝ ոչ թե 10 000, այլ 150 000 դրամ փոխհատուցումներ ծայրահեղ աղքատ ընտանիքներին, թոշակների բարձրացում, ուսուցիչների բարձր վարձատրություն, բուժաշխատողների վարձատրություն։ Այս ամենը մեր երկրում հնարավոր է, բայց հնարավոր է միայն մեկ  մարդու առաջնորդությամբ, որի անունն է Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետ՝ Սամվել Կարապետյան»։

Նա կոչ արեց Վայոց ձորի մարզի բնակիչներին գնալ ընտրատեղամաս և քվեարկել 3-րդ համարի օգտին։

«Քվեարկելով 3-րդ համարի քվեաթերթիկի օգտին՝ Վայոց ձորն Ազգային ժողովում ունենալու է իրեն նվիրված ծառայող։  Հունիսի 7-ին, գնալով ընտրատեղամաս, վերցնում ենք 3-րդ համարի քվեաթերթիկը, այն խնամքով ծալում, դնում ծրարի մեջ և գցում քվեատուփի մեջ»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սիրելի թոշակառուներ, մի խաբվեք ձեզ խոստացած 10 000-ական դրամ փաստացի ընտրակաշառքով․ Ղազարյան