Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանը հենց առաջին փորձից բացահայտեց Ավինյանի ներդրած քաղաքային տրանսպորտի վճարային նոր համակարգի հիմնարար թերությունը
Քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այսօր որոշել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ օգտվել մետրոպոլիտենից՝ նաև նոր վճարային համակարգը գովազդելու համար։
Փաշինյանը մետրոյում վճարում անելիս մի քանի անգամ (3-4) իր բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին և «մերժում» ստացավ։
Փաշինյանը նախ հարցրեց, թե ինչու է մերժում, հետո փորձեց իրավիճակը հարթել՝ ասելով թե «սխալ» տեղ է հպում քարտը, սակայն «ճիշտ» հատվածում հպելով ևս մերժվեց։
Նրա փոխարեն վճարեց Տիգրան Ավինյանը։
Իրականում Փաշինյանն ուղիղ եթերում հենց առաջին փորձից բացահայտեց Երևանի քաղաքային տրանսպորտի նոր վճարային համակարգի հիմնական թերությունը, երբ համակարգը չի գործում, բայց տույժերի միջոցով քաղաքացիներին ստիպում են անպայման վճարել ուղեվարձը։