Տրանսպորտի ուղեվարձը չվճարելու կամ ոչ պատշաճ վճարելու համար 935 արձանագրություն է կազմվել. Ավետ Բաբայան
Քաղաքական
10:34 03/11/2025
Հայաստան

Տրանսպորտի ուղեվարձը չվճարելու կամ ոչ պատշաճ վճարելու համար 935 արձանագրություն է կազմվել. Ավետ Բաբայան

«Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից զանցանք կատարած անձանց նկատմամբ կատարվել են 1090 արձանագրություն»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։

Նրա խոսքով կառուցապատող օբյեկտներում շինարարարկան հրապարակները չկազմակերպված, կամ պատշաճ կազմակերպված չլինելու վերաբերյալ՝ 108 արձանագրություն է կազմվել, առանց համապատասխան քաղաքաշինական թույլտվության շինարարության իրականացման՝ 63, ավարտված շեմքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման՝ 1, շենքերի և շինությունների ոչ նպատակային օգտագործման համար՝ 35, ոչ սահմանված վայրում աղբի կուտակման վերաբերյալ՝ 14 արձանագրություն, ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար՝ 173, Վաճառքի և վարձույթի համար ավտոմեքենան ոչ սահմանված վայրում տեղադրելու վերաբերյալ՝ 1 արձանագրություն։

Ավետ Բաբայանը հայտնեց, որ ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի  վերաբերյալ 80 արձանագրություն, իսկ ահա առանց թույլտվության բացօթյա առևտրի վերաբերյալ էլ կազմվել է 3 արձանագրություն, հեղուկ վառելիքի վաճառքի վերաբերյալ՝ 73 արձանագրություն, 41 արձանագրություն էլ կազմվել է պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերով։

«Պիտանելիության ժամկետն անցած ապարնքների վաճառքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու վերաբերայլ 103 արձանագրություն է կազմվել»,- հայտնեց Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը

Նա տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 25 ինքնակամ շինության քանդման աշխատանքներ։

«Ներհամայնքային տրանսպորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ  թվով 935 անձանց նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ, որից  673 առանց տոմս երթևեկելու, 89-ը այլ անձի արտոնությունից օգտվելու և 173-ը վճարային միջոց ունենալու, բայց չվավերացնելու համար»,-ասաց Բաբայանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տրանսպորտի ուղեվարձը չվճարելու կամ ոչ պատշաճ վճարելու համար 935 արձանագրություն է կազմվել. Ավետ Բաբայան