Էդ բոլորը մի հայրենիք չարժի, որն աչքիս առաջ փոքրանում է. Թոշակառուն հրաժարվեց Փաշինյանից վերցնել Հայաստանի քարտեզը
Քաղաքական
12:15 11/05/2026
Հայաստան

Էդ բոլորը մի հայրենիք չարժի, որն աչքիս առաջ փոքրանում է. Թոշակառուն հրաժարվեց Փաշինյանից վերցնել Հայաստանի քարտեզը

«Ինչու լավ չէ ձեր տրամադրությունը»,-քարոզարշավի շրջանակներում մետրոյավ երթևոկող թոշակառուին դիմեց Նիկոլ Փաշինյանը։

Թոշակառուն պատասխան հարց հնչեցրեց, թե ինչու պետք է իր տրամադրությունը բարձր լինի։

«Դուք քանի տարեկան եք(լսելով թոշակի տարիքը, շարոընակեց), թոշակները բարձրացել են, դուք առողջապահության ապահովագրության շահառու եք, երկրում 300 դպրոց և 500 մանկապարտեզ է կառուցվում, խաղաղություն է հաստատվել, տնտեսությունը աճում է, աշխատավարձերն աճում են»,- փորձեց փաստարկել Փաշինյանը։

 Թոշակառուն պատասխանեց. «Էդ բոլորը մի հայրենիք չարժի, որ աչքիս առաջ փոքրանում է»

Փաշինյանը հայտարարեց, թե հայաստանը չի փոքրանում, միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինչքան կա, այնքալ էլ մնացել է, իսկ զավթած տարածքները սահմանազատման արդյունքում կվերականգնվեն։

նա նաև հետաքրքրվեց, թե որտեղից է իրեն ծանոթ թոշակառուի դեմքը։

Թոշակառուն ասաց, որ բազմիցս հանդիպել են Լեհաստանում ՀՀ դեսպան Ալիկ Արզումանյանի միջոցով և կարծիք հայտնեց, որ Արզումնայնն է Փաշինյանին սովորացրել։

«Ինձ նա չի սովորացրել՝ համալսարանում են սովորացրել, հետո էլ աշխատանքի մեջ եմ սովորել»,-ասաց Փաշինյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էդ բոլորը մի հայրենիք չարժի, որն աչքիս առաջ փոքրանում է. Թոշակառուն հրաժարվեց Փաշինյանից վերցնել Հայաստանի քարտեզը