Ամեն անգամ Ալիևի խոսելուց, ես գիշերները չեմ քնում, իրեն պահում է ընենց, ոնց որ մենք գոյություն չունենք. Ծառուկյան
Քաղաքական
13:13 12/05/2026
Հայաստան

Ամեն անգամ Ալիևի խոսելուց, ես գիշերները չեմ քնում, իրեն պահում է ընենց, ոնց որ մենք գոյություն չունենք. Ծառուկյան

«Թող ցույց տան այդ փաստաթուղթը, որ խաղաղություն են բերել, որ վերջ է դրված պատերազմին, որ սահմանները որոշված  են, ով որ խախտեց, պատժվելու է»,-նախընտրական քարոզարշավի ընացքում խոսելով խաղաղության մասին՝ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, կուսակցությունը 7-րդ քվեաթերթիկն է։ Ծառուկյանը կուսակցության ծրագրային դրույթները երեկ ներկայացրել  էԿոտայքի մարզի Քաղսի, Չարենցավան, Բյուրեղավան և Նոր Հաճն համայնքների բնակիչներին։

«Ամեն անգամ Ալիևի խոսելուց, ես գիշերները չեմ քնում, իրեն պահում է  ընենց, ոնց որ մենք գոյություն չունենք։ Գոնե մի անգամ պիտի ասի, ժողովուրդ, մենք հարևան պետություններ ենք, ավարտված է ամեն ինչ, սրանից հետո պետք է հանգիստ ապրենք, թող մի բառ ասի, ասենք՝ խաղաղություն կա։ Իսկ հիմա խաղաղություն չկա»,-ասաց Ծառուկյանը։

Հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդին մոտեցավ մի կին, ասաց՝ պատերազմում որդի է կորցրել, հույս ունի, մյուս որդին լավ կյանքով կապրի։

«Հույսով, հավատով, ամեն ինչ լավ է լինելու, ձեզ համբերություն»,-արձագանքեց Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամեն անգամ Ալիևի խոսելուց, ես գիշերները չեմ քնում, իրեն պահում է ընենց, ոնց որ մենք գոյություն չունենք. Ծառուկյան