Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Քրոնիմետ» խմբի մաս կազմող «Մաքուր Երկաթի գործարանի» վառարանի շահագործումը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ զբաղվող «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ում։
Տեսչական մարմնի փոխանցմամբ, պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում թրծման տեղամասի բազմահատակ վառարանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ թրծման տեղամասի բազմահատակ վառարանի ապօրինի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 450.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 16.961.440 ՀՀ դրամի չափով։
Նշենք, որ գործարանը «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մաս է կազմում։