Ստուբը Գերմանիայից ամերիկյան զորքերի տեղափոխման հարցը քննարկողներին ուղարկել է սաունա
Քաղաքական
19:39 12/05/2026
Աշխարհ

Ստուբը Գերմանիայից ամերիկյան զորքերի տեղափոխման հարցը քննարկողներին ուղարկել է սաունա

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Գերմանիայից ամերիկյան զորքերի տեղափոխման հարցը քննարկողներին ուղարկել է սաունա։

«Ֆինլանդիայի մոտեցումն այն է, որ պետք է մնալ սառնասիրտ և հանգիստ։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորին գնալ սաունա և լավ գոլորշու լոգանք ընդունել, ապա հանգիստ մտածել, թե ինչ է կատարվում իրենց շուրջը և ինչու»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ստուբը՝ EUobserver-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով, որտեղ կտեղափոխվեն ամերիկյան զորքերը Գերմանիայից։

Ֆինլանդիայի առաջնորդը հավելել է, որ ինքը որևէ ենթադրություն չունի այս հարցի վերաբերյալ և առաջարկել է ուսումնասիրել ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը և ազգային պաշտպանության ռազմավարությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder