Ընկերությունը ուրիշ բան է, պետական չինովնիկ լինելն՝ ուրիշ․ Ծառուկյանն արձագանքել է Լուկաշենկոյի վերաբերյալ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը
Քաղաքական
18:14 12/05/2026
Հայաստան

Ընկերությունը ուրիշ բան է, պետական չինովնիկ լինելն՝ ուրիշ․ Ծառուկյանն արձագանքել է Լուկաշենկոյի վերաբերյալ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը

 Այսօր Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ։ Նրան հարցեր տալու հնարավորությունը լրագրողները բաց չեն թողել և հետաքրքրվել են, թե ինչպես կարձագանքի Գագիկ Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի վերաբերյալ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։

«Ընկերությունը ուրիշ բան է, պետական չինովնիկ լինելն՝ ուրիշ։Մարդիկ էդքանը պետք ա կարողանան հասկանալ»,- արձագանքել է Ծառուկյանը ՝ շարունակելով․ 

«Ընկերությունը պետական աշխատանքի հետ պետք չէ խառնել։ Նա  իմ հարազատ մարդն է,  իմ երկրի համար ամեն հարցով պատրաստ է եղել, ինչ պետք է՝ արել է»։

Հարցին, թե արտաքին քաղաքականության մեջ ինչպե՞ս է պատկերացնում տարաձայնություններ ունեցող Չինաստանի, Միացյալ Նահանգների հետ համախմբումը և  Հայաստանի համար անվտանգություն երաշխավորումը, Ծառուկյանն ասաց․

«Անհնարին ոչինչ չկա։ Այսօր Թրամթը ինչի՞ է գնացել Չինաստան, կարաս ինձ ասես։ Վերջ ի վերջո, Չինաստան, Ռուսաստան, Իրան մի երկու ամսվա մեջ գալու ընդհանուր հայտարարի, լինելու է խաղաղություն, և ամենակարևորը՝ արդեն մի 20 տարի դա կայուն պետք է մնա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder