Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ցավալի տեսարան»,- այսպես է արձագանքել Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը այն փաստին, որ Քենիայի գագաթնաժողովում մարդիկ շարունակել են խոսել ու աղմկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի ժամանակ։
Ֆրանսիայի նախագահը վիրավորվել է և ընդհատել ելույթը, քանի որ ներկաներն իրեն չէին լսում։ Նա շարունակել է խոսել միայն այն բանից հետո, երբ ներկաներին խնդրել են լռել։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նայրոբիում կայացած Africa Forward գագաթնաժողովի ժամանակ կորցրել էր ինքնատիրապետումը։
Նա հուզված արձագանքել է դահլիճում բարձրացված աղմուկին և ընդհատել ելույթը՝ մասնակիցներին կոչ անելով լռել։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աֆրիկացի խոսնակները բեմում քաղաքական հարցեր էին քննարկում:
Տարածված կադրերից լսվում է, որ դահլիճում անընդհատ բզզոց էր. մասնակիցները բարձր խոսում էին և չէին լսում բանախոսներին։