«Փաստ». Դոնի Ռոստովի իշխանությունները հայկական սեմինարիայի պատմական շենքը փոխանցել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմին
Օրվա մամուլ
09:30 12/05/2026
Հայաստան

«Փաստ». Դոնի Ռոստովի իշխանությունները հայկական սեմինարիայի պատմական շենքը փոխանցել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմին

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Դոնի Ռոստովի իշխանությունները հայկական սեմինարիայի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգության օբյեկտ, փոխանցել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին: Այս գործընթացում անգնահատելի ավանդ է ներդրել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ով մշտապես մեծ կարևորություն է տվել Հայ եկեղեցու կրթական առաքելությանը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Շենքի հետագա գործունեությունն ու շահագործումը կազմակերպելու, ինչպես նաև վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այցելել է Դոնի Ռոստով, որտեղ անցկացրել է մի շարք հանդիպումներ: Շրջայցի ընթացքում պարզվել է, որ քառահարկ շինությունը պահպանել է գեղեցիկ ճարտարապետական տեսքը, սակայն երկար տարիներ չօգտագործվելու պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում: Թեմը հանձն է առել վերականգնել շենքը և վերակենդանացնել կրթական կենտրոնի պատմական առաքելությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder