Պակիստանի շուկայում տեղի ունեցած պшյթյnւնի հետևանքով յոթ մարդ է զnhվել
Իրավունք
11:52 12/05/2026
Աշխարհ

Պակիստանի շուկայում տեղի ունեցած պшյթյnւնի հետևանքով յոթ մարդ է զnhվել

Այսօր Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ, կան տասնայակ վիրավորներ։ arabnews.pk-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ոստիկանության ավագ պաշտոնյան։ Սա վերջին չորս օրվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած երկրորդ մահացու հարձակումն է։

Հիվանդանոցներից  մեկի ղեկավարն ասել է, որ մինչ այժմ ընդունել են 37 հիվանդի, և նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։

Պայթյունի վայրից կադրերում երևում են վնասված խանութների ցուցափեղկեր և ջարդված մեքենա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder