Ուժեղ Հայաստանը լինելու է բոլոր հայերի տունը․ Կարապետյան
Քաղաքական
19:24 12/05/2026
Հայաստան

Ուժեղ Հայաստանը լինելու է բոլոր հայերի տունը․ Կարապետյան

 «Կան մարդիկ, որոնք հույսը կտրել են և իրենց միակ հույսը մնացել է նախընտրական կաշառքը, որն այս իշխանությունը մեկ ամիս առաջ նվիրեց մեր ժողովրդին»,-  այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե  ո՞վ է Փաշինյանի ընտրողը և ի՞նչ կասեք նրան։

Կարապետյանն այնուհետև շարունակեց․ «Դա չի օգնելու Փաշինյանին և իր իշխանությանը,քանի որ  շատ շուտով մենք լուրջ փոփոխություններ ենք բերելու։ Մենք դառնալու ենք բոլոր հայերի՝ թե՛ Հայաստանի, թե՛ հույսները կտրած հայերի, թե՛ հույսով հայերի համար հայրենասեր հայ արժեքները դավանող իշխանություն։ Ուժեղ Հայաստանը լինելու է բոլոր հայերի տունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder