Մայիսի 12-ը Մաթեմատիկայում կանանց օրն է
Օրվա թեմա
17:19 12/05/2026
Աշխարհ

Մայիսի 12-ը Մաթեմատիկայում կանանց օրն է

Մայիսի 12-ը նշվում է որպես Մաթեմատիկայում  կանանց օր։ Որոշումը կայացվել է 2018 թվականին Միջազգային մաթեմատիկական միության կողմից։  Այդ օրը ծնվել է իրանցի և ամերիկացի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին։

Նա առաջին կին մաթեմատիկոսն է, որն արժանացել է Ֆիլդսի մեդալին (2014) Ռիմանի մակերևույթների դինամիկայի և երկրաչափության և դրանց մոդուլային տարածությունների տեսության մեջ իր կարևոր ավանդի համար:

Նա դարձավ առաջին կինը և առաջին իրանցին, որն արժանացավ աշխարհի ամենահեղինակավոր մաթեմատիկական մրցանակին՝ այդպիսով կոտրելով գիտության մեջ «ապակե առաստաղ» կոչվածը։

Որպես մեծագույն մաթեմատիկոս՝ Մարիամ Միրզախանիի պատվին կոչվել են մաթեմատիկական մի շարք այլ մրցանակներ։  Բացի այդ, 2019 թվականից՝ նրա ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, ամենամյա միջոցառումներ են անցկացվում մաթեմատիկոսների ոլորտում կանանց աջակցության համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder