«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շшնը մեքենային կшպած վшրել է. Տղամարդը ձերբակալվել է
Իրավունք
11:37 12/05/2026
Հայաստան

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շшնը մեքենային կшպած վшրել է. Տղամարդը ձերբակալվել է

Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։  Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder