Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք ունի
Աշխարհում
13:45 12/05/2026
Աշխարհ

Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք ունի

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք է ստացել, ինչի պատճառով «Դինամոյի» դեմ խաղում նա փոխարինվել է։ Այս մասին հայտնել է գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 29-րդ տուրի խաղը Մոսկվայում ավարտվել է «Կրասնոդարի» 1-2 հաշվով պարտությամբ։ Հայ կիսապաշտպանը փոխարինվել է 83-րդ րոպեին։

«Էդիկը մեջքի հետ կապված խնդիրներ ունի։ Նա հերոսական բնավորություն է ցուցաբերում», - Մուսաևի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ի թղթակիցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածք ունի