Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընկերությունը ուրիշ բան է, պետական չինովնիկ լինելն՝ ուրիշ․ Ծառուկյանն արձագանքել է Լուկաշենկոյի վերաբերյալ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը
Այսօր Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ։ Նրան հարցեր տալու հնարավորությունը լրագրողները բաց չեն թողել և հետաքրքրվել են, թե ինչպես կարձագանքի Գագիկ Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի վերաբերյալ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
«Ընկերությունը ուրիշ բան է, պետական չինովնիկ լինելն՝ ուրիշ։Մարդիկ էդքանը պետք ա կարողանան հասկանալ»,- արձագանքել է Ծառուկյանը ՝ շարունակելով․
«Ընկերությունը պետական աշխատանքի հետ պետք չէ խառնել։ Նա իմ հարազատ մարդն է, իմ երկրի համար ամեն հարցով պատրաստ է եղել, ինչ պետք է՝ արել է»։
Հարցին, թե արտաքին քաղաքականության մեջ ինչպե՞ս է պատկերացնում տարաձայնություններ ունեցող Չինաստանի, Միացյալ Նահանգների հետ համախմբումը և Հայաստանի համար անվտանգություն երաշխավորումը, Ծառուկյանն ասաց․
«Անհնարին ոչինչ չկա։ Այսօր Թրամթը ինչի՞ է գնացել Չինաստան, կարաս ինձ ասես։ Վերջ ի վերջո, Չինաստան, Ռուսաստան, Իրան մի երկու ամսվա մեջ գալու ընդհանուր հայտարարի, լինելու է խաղաղություն, և ամենակարևորը՝ արդեն մի 20 տարի դա կայուն պետք է մնա»։