Ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
08:00 13/05/2026
Հայաստան

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում մայիսի13-17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 13-17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16- 20 մ/վ արագությամբ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը մայիսի 13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանը կնվազի