Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արագածոտնի մարզում ձյուն է տեղում։ Օգտատեր Վահան Թումասյանը լուսանկարներ է հրապարկել ու կիսց գրել. «Գետափ-Արագածավան հատվածը՝ հիմա»։
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 12-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում մայիսի 12-16-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

