Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի անցկացում Հորմուզի նեղուցով
Քաղաքական
18:09 13/05/2026
Տարածաշրջան

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի անցկացում Հորմուզի նեղուցով

Իրանը թույլ չի տա, որ ամերիկյան զենքը Հորմուզի նեղուցով անցնի Մերձավոր Արևելքի բազաներ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։

«Այսուհետ մենք թույլ չենք տա, որ ամերիկյան զենքը անցնի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանային բազաներ», - ասել է ռազմական խոսնակը, ըստ իրանական Press TV հեռուստաալիքի։

Նա նաև նշեց, որ Հորմուզի արևմտյան մասը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության ներքո, արևելյան մասը վերահսկվում է իրանական բանակի կողմից, սակայն և՛ բանակը, և՛ ԻՀՊԿ-ն գործում են համակարգված ձևով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder