«Հրապարակ». Ինչու է Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 1-5-ը ցանկանում վարձակալել Մարզահամերգային համալիրի դահլիճներից մեկը
Օրվա մամուլ
08:28 13/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 1-5-ը ցանկանում վարձակալել Մարզահամերգային համալիրի դահլիճներից մեկը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերությունը ցանկանում է հունիսի 1-5-ը վարձակալել Մարզահամերգային համալիրի դահլիճներից մեկը․ մտադիր են այստեղ կազմակերպել օրենքով սահմանված նախընտրական բանավեճերը։ Ընդ որում, քննարկվում է, որ բանավեճեր անցկացնելու են ոչ միայն 19 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, այլ նաև՝ տարբեր ոլորտների շուրջ ու անգամ կին թեկնածուների միջև։

Մեզ հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնեց, որ այս պահին Հանրային հեռուստաընկերության հետ բանակցություններ են գնում, դեռ վերջնական որոշում և կնքված պայմանագիր չկան, սակայն հարցը քննարկումների փուլում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder