Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի աջակիցնե՛ր, փոփոխությունը նաև ձե՛զ համար է. «Ուժեղ Հայաստան»
«Փաշինյանի աջակիցնե՛ր, փոփոխությունը նաև ձե՛զ համար է։ Դուք նույնպես պետք է բարձր վարձատրություն ստանաք աշխատանքի համար»,-նշում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
Կուսակցությունից ավելացնում են.
«Դուք նույնպես պետք է ավելի քիչ կոմունալ վճարումներ կատարեք։
Դուք արժանի եք անվտանգ և ուժեղ Հայաստանի, որտեղ մարդիկ ապրում են, ոչ թե գոյատևում։ Արժանապատիվ ապագա կառուցելու համար Սամվել Կարապետյանը կստեղծի 300,000 նոր աշխատատեղ՝ 300,000 ադրբեջանցի բերելու փոխարեն։
Ուժեղ Հայաստանը քո տունն է։ Եկեք միասի՛ն փոփոխություն բերենք»։