Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոյեմբերյանում ամեն ինչ աճում է, բայց բերքը վաճառում են մայթեզրին, պատկերացնո՞ւմ եք. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Տավուշի մարզում կշարունակեն հանդիպումները։ Նախատեսված են նախընտրական հավաքներ Գանձաքարում, Իջևանում, Հաղարծինում, Դիլիջանում կիրականացնեն քայլերթ, նախատեսված է նաև համերգ։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Բերդում, Նոյեմբերյանում, Զորականում, Բագրատաշենում երեկվա հանդիպումները տպավորիչ ու պարտավորեցնող է համարում։
«Շատ տպավորիչ էր մարդկանց վերաբերմունքը, չնայած սուղ պայմաններին, չկա աշխատատեղ, մարդիկ ազգային գաղափարներով լցված են։ Վստահ եմ, որ մեր ազգը կարող է ունենալ մեծ առաջադիմություն ու փոփոխություններ»,-ասաց Կարապետյանը։
Հենց Նոյեմբերյանի համար նա կարևորում է մթերման կայանների օր առաջ ստեղծումն ու գործարկումը։
«Այստեղ ամեն ինչ աճում է, բայց մթերման տեղ չկա, գյուղացիները ճանապարհի մայթեզրին են դնում ու վաճառում իրենց բերքը։ Պատկերացնո՞ւմ եք։ Զարմանալի է, որ մինչև մեր կողմից առաջ քաշած ծրագիրը, ոչ մեկ մթերման կայաններով չի զբաղվել»,-նշեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ մթերման կայանները հնարավորություն կտան ստացած բերքը նաև արտահանել։