89-ամյա պապիկին Աբովյանում մահացած են գտել
Հասարակություն
14:10 13/05/2026
Հայաստան

89-ամյա պապիկին Աբովյանում մահացած են գտել

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա  Ժորժիկ Սիմոնյանի դիակը; Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից ու մանրամասնում, որ մայիսի 10-ին հաղորդվել էր 1937 թվականին ծնված Ժորժիկ Սիմոնյանի անհետ կորելու մասին:

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և մարզի պարեկների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 12-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է նրա դիակը։ Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝ համացանցից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder