Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մենք դասերը կես ժամ կարճ ենք արել, հանուն Փաշինյանի. Բերքառատ դպրոցի ուսուցչուհի
Այսօր Ծաղկահովիտ համայնքում նախատեսված է նախընտրական հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Միկոավտոբուսներով Ծաղկահովիտ են ժամանում հարևան գյուղի դպրոցների ուսուցիչները։
«Այսօր մենք դասերը կես ժամ կարճ ենք արել, հանուն Փաշինյանի, որ գանք ու մասնակցենք քարոզարշավին»,- News.am-ի հետ զրույցում ասել է Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկը։
Նման պատասխան տվեց ուսուցչուհին՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է դասաժամի ընթացքում կարողացել մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։
Ուսուցչուհի Վարդիթեր Գրիգորյանը, հայտարարել է, որ բոլոր ուսուցիչները, հատկապես դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, քարոզարշավին մասնակցելու ցանկություն են հայտնել, իսկ աշակերտներին տուն են ուղարկել. նա սրա մեջ որևէ վատ կամ արտառոց բան չի տեսել։